Ավարտվել է ՈՒԵՖԱ-ՀՖՖ մարզչական «Ա» արտոնագրի հերթական դասընթացը

Ավարտվել է ՈՒԵՖԱ-ՀՖՖ  մարզչական «Ա» արտոնագրի հերթական դասընթացը

PanARMENIAN.Net - 2011 թվականի փետրվարի 5-ին մեկնարկել էր ՈՒԵՖԱ-ՀՖՖ մարզչական «Ա» արտոնագրի հերթական դասընթացը: Այն տևեց 11 ամիս և ավարտվեց դեկտեմբերին: «Ա» արտոնագրի դասընթացին մասնակցելու գլխավոր նախապայմաններն էին` մարզչական «Բ» արտոնագրի առկայությունը և առնվազն մեկ տարվա աշխատանքային պրակտիկան ՀՀ Բարձրագույն խմբի ակումբներից մեկում:

Սկսած 2011 թվականի մրցաշրջանից Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մասնակից ակումբների գլխավոր մարզիչները, մարզչի օգնականներն ու ակումբներում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավարները պարտավոր են ունենալ «Ա» արտոնագիր, իսկ ակումբի մյուս մարզիչները` առնվազն «Բ» արտոնագիր:

Դասընթացի ողջ ժամանակահատվածում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրահանգիչներն անցկացրեցին տեսական և գործնական պարապմունքներ: Դասընթացի ավարտական փուլում մասնակիցները հանձնեցին տեսական քննությունն մրցավարությունից, գործնական քննություն, ըստ վիճակահանությամբ որոշված թեմաների: Պաշտպանեցին իրենց կողմից գրված դիպլոմային, ավարտական աշխատանքները:

Դասընթացի ավարտական փուլում երկօրյա դասախոսություններով հանդես եկավ Հոլանդիայից հրավիրված ֆիզպատրաստության մարզիչ Ռայմոնդ Վերհեյենը, որը աշխատել է Ռուսաստանի, Հոլանդիայի, Հարավային Կորեայի և Ուելսի հավաքականներում, ինչպես նաև «Բարսեոնայում», «Մանչեսթեր Սիթիում» և «Ֆեյենորդում»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---