21 դեկտեմբերի 2011 - 10:01 AMT
Apple կորպորացիան 500 մլն դոլարով գնել է Anobit ընկերությունը

Apple կորպորացիան 500 մլն դոլարով գնել է ֆլեշ-հիշողության տեխնոլոգիաներ մշակող իսրայելյան Anobit ընկերությունը, հաղորդում է Reuters-ը: Անցյալ շաբաթ հրատարակությունը հաղորդել էր ընկերությունների միջև բանակցությունների մասին, այդ ժամանակ հնարավոր գործարքը գնահատվում էր $400-500 մլն:

Բացի դրանից, Apple-ը մտադիր է ԱՄՆ սահմաններից դուրս իր հետազոտությունների և մշակումների առաջին կենտրոնը բացել Իսրայելում:

Anobit տեխնոլոգիաներն արդեն օգտագործվում են Apple-ի որոշ արտադրանքներում, մասնավորապես` iPhone-ում, iPad-ում և MacBook Air-ում: Խոսքը գնում է ֆլեշ-հիշողությունն ավելացնող չիպի մասին: