ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է 2012թ. բյուջեն, որի համաձայն Հայաստանը կստանա 40 մլն դոլար

ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է 2012թ. բյուջեն, որի համաձայն Հայաստանը կստանա 40 մլն դոլար

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ու Սենատը ամփոփիչ նիստ են անցկացրել, որտեղ հաստատել է 2012թ. բյուջեն: Բյուջեում ամրագրված է Հայաստանին ու ԼՂՀ-ին ֆինանսական աջակցության ծրագիրը, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Ծրագրի գումաը կազմում է 626,7 մլն դոլար, որը նախատեսված է Եվրոպայի, Եվրասիայի ու Կենտրոնական Ասիայի, նաև Հարավային Կովկասի համար: Հայաստանը կստանա 40 մլն դոլար, իսկ Ադրբեջանն ու Վրաստանը 16,6 մլն և 66 մլն դոլար համապատասխանաբար:

Արցախին հատկացվելիք օգնությունը կկազմի մոտ 2 մլն դոլար, ինչպես վերջին տարիներին, չնայած կոնգրեսականների գումարն ավելացնելու կոչերին:

Կոնգրեսական Ադամ Շիֆը նամակ էր հղել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի օտարերկրյա հատկացումների գծով ենթակոմիտեների ղեկավարներին՝ հորդորելով USAID և Պետդեպարտամենտին հատկացնել շուրջ 10 մլն դոլար Լեռնային Ղարաբաղում հումանիտար օգնությանն ու զարգացման ծրագրերին, սակայն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների կոմիտեի պետական և միջազգային գորրծողությունների ենթակոմիտեն հուլիսի 27-ին հաստատցեց օրինագիծը, որտեղ Հայաստանին նախատեսվում է հատկացնել 40 մլն դոլար, իսկ Լեռնային Ղարաբաղը չէր հիշատակվում: Մինչդեռ ամեն տարի ԱՄՆ Կոնգրեսն ընդունում էր Ղարաբաղին միջինը 10 մլն դոլար հատկացնելու մասին որոշում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---