21 դեկտեմբերի 2011 - 12:09 AMT
ՈՒԵՖԱ-ի մրցավարական կոմիտեն նշանակել է Եվրո-2012 12 գլխավոր մրցավարներին

Նյոնում ՈՒԵՖԱ-ի մրցավարական կոմիտեն նշանակել է Եվրո-2012 12 գլխավոր մրցավարներին, որոնք կսպասարկեն Եվրո-2012 31 խաղերը Լեհաստանում և Ուկրաինայում:

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհրդի (IFAB) որոշմամբ, որը սահմանում է ֆուտբոլի կանոնները, Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ մրցավարը կունենա լրացուցիչ օգնականներ:

Եվրոպայի առաջնության խաղերը կսպասարկեն Ջունեյթ Չաքըրը (Թուրքիա), Յոնաս Էրիկսոնը (Շվեդիա), Վիկտոր Կոշշոին (Հունգարիա), Բյորն Քեյպերսը (Նիդերլանդներ), Ստեֆան Լանուան (Ֆրանսիա), Պեդրու Պրոենսան (Պորտուգալիա), Նիկոլա Ռիցցոլին (Իտալիա). Դամիր Սկոմինան (Սլովենիա), Վոլֆգանգ Շտարկը (Գերմանիա), Քրյեգ Թոմսոնը (Շոտլանդիա), Կառլոս Վելասկո Կարբալյոն (Իսպանիա) և Հովարդ Ուեբբը (Անգլիա):

Չորրորդ մրցավարները կլինեն Մարցին Բորսկին (Լեհաստան), Թոմ Հարալդ Հագենը (Նորվեգիա), Պավել Կռալովեցը (Չեխիա) և Վիկտոր Շվեցովը (Ուկրաինա), հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: