21 դեկտեմբերի 2011 - 13:00 AMT
Orange-ը 2011-ին ստեղծել է ուսանողական 4 Wi-Fi անկյուն

Orange-ը համագործակցության ծավալուն ծրագիր է սկսում Գավառի պետական համալսարանի հետ: Համալսարանի հետ կնքված համաձայնագրի շրջանակում Orange-ի` բարձր որակավորում ունեցող աշխատակիցները մասնագիտական և վերապատրաստման դասընթացներ կիրականացնեն ուսանողների համար, ինչպես նաև կներգրավվեն համալսարանի ուսումնական ծրագրի կազմման գործընթացին` որպես խորհրդատուներ: Այս մասին տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից։

«Գավառի համալսարանով մենք ամփոփում ենք 2011թ. կարևոր փուլ, որի ընթացքում համագործակցություն սկսեցինք Հայաստանի 9 բուհերի հետ: Համագործակցության համաձայնագրերը նախատեսում են ինչպես գործատու-համալսարան սերտ կապեր` ուսանողներին ավելի հեշտությամբ աշխատանքային աշխարհ ընդունելու նպատակով, այլ նաև օգնություն լավագույն ուսանողներին, ովքեր դժվարանում են լուծել բարձրագույն կրթության ֆինանսական դժվարությունները», -նշել է Orange Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Ընկերությունն Orange Հիմնադրամի միջոցով Գավառի համալսարանին փոխանցել է 1 միլիոն դրամ, որը պետք է հատկացվի արդեն ընտրված 8 ուսանողների ուսման վարձի մարմանը:

2011թ. 2-րդ կիսամյակի ընթացքում Orange-ը համագործակցության հուշագրեր ստորագրեց Հայաստանի 9 համալսարանների հետ։

Հուշագրերի շրջանակներում արդեն կազմակերպվել են մասնագիտական և վերապատրաստման դասընթացներ ուսանողների համար, իրականացվել է այցեր ընկերության տարբեր բաժիններ, ստեղծվել են 4 անվճար Wi-Fi անկյուններ: Ընդհանուր հաշվով տրամադրվել է կրթաթոշակ 62 ուսանողի։