21 դեկտեմբերի 2011 - 13:17 AMT
2012թ-ի մարտին տեղի կունենա Ազգային կինոյի մրցանակաբաշխությունը

Եկող տարվա մարտ ամսին կայանալու է Ազգային կինոյի մրցանակաբաշխությունը, այդ մասին մամլո ասուլիսին ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը: Այն իրականանալու է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ջանքերով: Նախապես հայտարարված մրցույթում ընտրվել է մրցանակաբաշխության մրցանակը, որը հանրությանը կներկայացվի հունվարին:

Ձևավորվել է նաև մրացնակաբաշխության ժյուրին, որը գլխավորելու է ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը: Ավարտվել է նաև մրցանակաբաշխության ընդունման հայտերի ժամկետը: Մրցանակի հանձնման արարողությունը կայանալու է մարտի 15-20-ը ընկած ժամանակահատվածում: