Գագիկ Մելիքյանը դրական է գնահատում 2011թ. տնտեսական ու քաղաքական արդյունքները

Գագիկ Մելիքյանը դրական է գնահատում 2011թ. տնտեսական ու քաղաքական արդյունքները

PanARMENIAN.Net - ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը դրական է գնահատում 2011թ. արդյունքները, մասնավորապես տնտեսական տեսակետից: Ըստ նրա, ակնհայտ է, որ երկրում, կան սոցիալական խնդիրներ, սակայն դրանք լուծելի են: Ինչ վերաբերում է 2011թ. նվաճումներին, ապա նա նշել է, որ «հաջողվել է զսպել գնաճը, հասնել 2008թ. մակարդակին և նույնիսկ գերազանցել այն»:

Մելիքյանը հավելել է, որ հաջողվել է աճ արձանագրել գյուղատնտեսության ոլորտում ու արդյունաբերությունում, ինչպես նաև հաջողության հասնել էկոնոմիկայի դիվերսիֆիկացիայի գործում:

ՀՀԿ ներկայացուցիչը նշել է նաև հաջողությունները արտաքին քաղաքականության ոլորտում, հատկապես կարևորելով Ֆրանսիայի և Լիբանանի նախագահների այցը Հայաստան և Սերժ Սարգսյանի այցը ՌԴ: Ըստ նրա, հաջողություններ եղան նաև ներքին քաղաքականության մեջ: Նա նշեց, որ միջազգային կազմակերպությունները բարձր գնահատեցին իշխանությունների գործողությունները և «ժողովրդավարության դերը Հայաստանում»:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---