21 դեկտեմբերի 2011 - 14:21 AMT
Արտակ Շաբոյանը բացահայտել է «Աշտարակ կաթի» բաղադրատոմսերը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը հանրությանն է ներկայացրել այն բաղադրատոմսերը, որոնցով «Աշտարակ կաթը» արտադրում է իր ապրանքատեսակները:

Ինչպես ասել է կառույցի ղեկավարը, այդ բաղադրատոմսերը ստորագրված են ընկերության տնօրենի կողմից և պարունակում են նաև կոկոսի յուղ: Այդ առչությամբ Շաբոյանը նշել է, որ հանձնաժողովը ֆինանսական տուգանքներից բացի իր որոշումներով ազդում է ընկերության հեղինակության վրա: «Որոշում կայացնելուց առաջ մենք լրջորեն կշռադատում ենք բոլոր ապացույցները»,-ասել է տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը:

«Աշտարակ կաթը» հերքում է այն տեղեկատվությունը, որ իր արտադրանքում ընկերությունը կոկոսի յուղ է օգտագործում:

Հանձնաժողովը որոշել է 50 մլն դրամով տուգանել «Աշտարակ կաթ» ընկերությանը, 20 մլն դրամով «Դուստր Մարիաննա» ընկերությանը և 5 մլն դրամով «Անի» ընկերությանը՝ կաթնամթերքի արտադրության մեջ բուսական, մասնավորապես, կոկոսի յուղ օգտագործելու համար: Տուգանքը առավելագույն չափի է և կազմում է ընկերության նախորդ տարվա եկամուտի 1 տոկոսը: Նշված ընկերությունները նաև օգտագործել են կաթի փոշի կաթի, կաթնաշոռի, թթվասերի ու մածունի արտադրության համար՝ չնշելով դա մակնշման մեջ: