Երևանում կանցնի բնապահպանական տոնածառերի մրցույթ

PanARMENIAN.Net - «Ձմեռային փառատոն 2011» շրջանակներում Երևանի Սիրահարների այգում տեղի կունենա բնապահպանական տոնածառերի մրցույթ, որոնք պատրաստված կլինեն վերամշակված նյութերից: Ինչպես Երևանում հայտարարել է «Կանաչաստան» ՀԿ ղեկավար Տիգրան Ճորոխյանը, ներկայացված աշխատանքները կցուցադրվեն Ձմեռային փառատոնի շրջանակներում, իսկ լավագույնը կարժանանա մրցանակի՝ երկու անձի համար երկօրյա հանգիստ Դիլիջանում Dilijan Paradise հյուրանոցում: «Հաղթղ կճանաչվի այն տոնածառը, որը կստանա ձայների առավել քանակությունը ժյուրիից և հանրային քվեարկության արդյունքում»,-ասել է նա:

Ճորոխյանը նշել է նաև, որ Ձմեռային փառատոնի շրջանակներում երեխաները կսովորեն վերամշակվող նյութերից ամանորյա խաղալիքներ, զարդարանքներ ու տոնածառեր պատրաստել:

Իր հերթին փառատոնի անցկացման գաղափարի հեղինակ Րաֆֆի Նիզիբլյանն ասել է, որ ցուրտ եղանակի պատճառով վարպետության դասերը կանցնեն վրաններում, որոնք կտաքացվեն:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---