Ժամանակին Սթիվ Ջոբսը, լինելով Ստամբուլում, պահանջել է թուրքերից պատմել Հայոց ցեղասպանության մասին21 դեկտեմբերի 2011 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի Թուրքիա կատարած այցի մասին հետաքրքիր մանրամասներ է պատմել այցի ժամանակ նրան ուղեկցող գիդը, գրում է haber3-ը: «Մենք կանգնած էինք Այա Սոֆիա տաճարում, երբ ես սկսեցի պատմել տաճարի պատմությունը, հիշատակելով, որ այն քրիստոնեական է եղել մինչ մզկիթի վերածվելը»,-պատմում է Ասիլ Թունչերը: Ըստ նրա, տաճարի քրիստոնեական անցյալի մասին հիշատակելու ժամանակ, Ջոբսը հանկարծ սկսեց մեկը մյուսի ետևից հարցեր տալ Թուրքիայի քրիստոնյաների մասին: «Իսկ ի՞նչ էիք անում այն քրիստոնյաների հետ, որոնց եկեղեցիները յուրացրել եք: Կարո՞ղ եք մեզ պատմել Հայոց ցեղասպանության մասին»,-ասել է Ջոբսը: Հայտնի է, որ Ջոբսը որդեգիր երեխա էր Փոլ Ջոբսի և Կլառա Հակոբյանի ընտանիքում, որի ծնողները մազապուրծ են եղել Հակոց ցեղասպանությունից: ՏՏ ոլորտի լեգենդ Սթիվ Ջոբսը մահացավ քաղցկեղից հոկտեմբերի 5-ին 56 տարեկան հասակում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |