21 դեկտեմբերի 2011 - 15:46 AMT
Ալլահշուքյուր Փաշազադե. Հոգևոր գործիչները պետք է ամեն ինչ անեն ապահովելու համար Կովկասի արժանապատիվ ապագան

Հոգևոր գործիչներն իրենցից կախված ամեն ինչ պետք է անեն՝ ապահովելու համար Կովկասի արժանապատիվ ապագան, հայտարարել է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն Բաքվում Կովկասի ժողովրդների Գերագույն կրոնական խորհրդում:

«Ցավոք, տարածաշրջանում դեռ չի հաստատվել կայունություն և Կովկասի հոգևոր առաջնորդները դառնում են ոչ միայն վկաները, այլ երբեմն արյունալի ահաբեկչությունների զոհեր»,-ասել է նա: Ըստ նրա, իր գործունեության մեջ Խորհուրդը «կարողացավ պահպանել ու հավելել փոխադարձ հարգանքն ու վստահությունը Կովկասի ժողովրդների միջև, այդ թվում քրիստոնեական ոի հրեական դավանանքների ժողովրդների հետ»: