20 գյուղաբնակ համայնքների երիտասարդ գյուղատնտեսները ներկայացրել են իրենց բիզնես ծրագրերը

PanARMENIAN.Net - Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության 2011 թ-ի լեհական համագործակցության զարգացման ծրագրով ֆինանսավորվող «Երիտասարդ գյուղատնտեսների ցանցը` որպես գյուղաբնակ երիտասարդների կյանքը բարելավելու հնարավորություն» ծրագրի շրջանակներում «Զարգացման սկզբունքներ» ՀԿ-ն կազմակերպեց մանկապատանեկան բիզնես ֆորում` «Զարգացման սկզբունքներ» ՀԿ-ի ԱՅՈ մանկապատանեկան ակումբների երիտասարդ սաների մասնակցությամբ: Մանկապատանեկան բիզնես ֆորումը տեղի ունեցավ 2011թ. դեկտեմբերի 20-ին: Հայաստանի 20 գյուղաբնակ համայնքների մանկապատանեկան ակումբների պատանի սաները ներկայացրեցին իրենց բիզնես ծրագրերը` բիզնես սկսելու համար փոքր դրամաշնորհ ստանալու նպատակով և մրցեցին «Մանկապատանեկան բիզնես պարգև – 2011» մրցանակի համար: Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության ԳԾԻԳ-ի տնօրեն պրն. Գագիկ Խաչատրյանը, Հայաստանում` Լեհաստանի դեսպանատան ներկայացուցիչներ, ինչպես նաև տնտեսագետներ և գործարարներ, հայտնում է Լեհաստանի դեսպանատան մամլո ծառայությունը:

«Երիտասարդ գյուղատնտեսների ցանցը` որպես գյուղաբնակ երիտասարդների կյանքը բարելավելու հնարավորություն» ծրագիրը կրթական ծրագիր է, որը ֆինանսավորվում է Լեհաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության 2011 թ-ի լեհական համագործակցության զարգացման ծրագրի կողմից:

Ծրագիրն իրականացվում է համատեղ` Հեյֆեր Ինթերնեյշնլ Լեհաստանի և «Զարգացման սկզբունքներ» ՀԿ-ի կողմից Հայաստանի 22 գյուղական համայնքներում, որտեղ Զարգացման սկզբունքներ» ՀԿ-ի կողմից ստեղծվել և հաջողությամբ գործում են համայնքային մանկապատանեկան ակումբներ:

Ծրագիրը Հայաստանի գյուղաբնակ պատանիներին տրամադրում է մրգատու ծառեր և տնկիներ, ինչպես նաև արտադասարանային ուսուցում` բնապահպանություն, առաջնորդություն և կառավարում, բիզնես կրթություն ոլորտներում` հզորացնելու Հայաստանի գյուղական համայնքների երիտասարդներին: Ծրագրում ընդգրկված են 10-16 տարեկան ավելի քան 700 տղաներ և աղջիկներ` Հայաստանի տարբեր համայնքներից:

«Զարգացման սկզբունքներ» ՀԿ-ն ստեղծվել է 2003թ. Հայաստանի հասարակական կազմակերպությունների առաջնորների և առաջատար մասնագետների կողմից:

Կազմակերպության առաքելությունն է` հասնել կայուն մարդկային զարգացման Հայաստանում և տարածաշրջանում` որակյալ ծառայություններ մատուցելով և կարիքավոր մարդկանց օգնություն ցուցաբերելով:

2004թ. ի վեր կազմակերպությունն իրականացրել է ավելի քան 10 ծրագիր, հիմնականում ` մանկապատանեկան առաջնորդության զարգացման, արտադասարանային կրթության և համայնքային զարգացման ուղղություններով: Ներկայումս «Զարգացման սկզբունքներ» ՀԿ-ն իրականացնում է 5 ընթացիկ ծրագիր:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---