21 դեկտեմբերի 2011 - 16:29 AMT
Դեկտեմբերի 21-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է է 382.43 դրամ

Դեկտեմբերի 21-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 5.5 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 383.01 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 383.01 դրամ:

Դեկտեմբերի 21-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 382.43 դրամ` դեկտեմբերի 20-ի համեմատ ավելանալով 0.07 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 502.86 դրամ` ավելանալով 2.62 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքմ ավելացել է 0.18 կետով` կազմելով 12.11 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: