21 դեկտեմբերի 2011 - 17:01 AMT
Le Monde. Սոցիալիստ պատգամավորները կողմ կքվեարկեն Ցեղասպանության մասին օրինագծին

Ֆրանսիայի Ազգային ժողովը, չնայած Անկարայի սպառնալիքներին, հինգշաբթի, դեկտեմբերի 22-ին կքննարկի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, գրում է Le Monde-ը:

Այդպես, Ֆրանսիայի խորհրդարանի հետ կապի նախարար Պատրիկ Օլյեն հաստատել է դա, այն դեպքում երբ ԱԳ-ն զգուշացրել է Թուրքիային պատասխան միջոցներից, որոնք նա կարող է ձեռնարկել, օրինակ, առևտրի ոլորտում:

Ավելին, ընդդիմադիր սոցիալիստների նախագահ Ժան Մարկ Էրոն հայտարարել է, որ նրանք կքվեարկեն հօգուտ օրինագծի: Ինչպես վերաբերում է Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանին ետ կանչելու հնարավորությանը, ապա նա կոչ է արել Անկարային հաշվի առնել Ֆրանսիայի հետ հարաբերությունները շարունակելու դրական կողմերը, մասնավորապես, հաշվի առնելով Սիրիայի, Իրանի, Միջերկրական միության հարցերը:

Դեկտեմբերի սկզբից Թուրքիայի իշխանությունները սպառնում են խզել հարաբերությունները Ֆրանսիայի հետ, եթե Ֆրանսիայի խորհրդարանն ընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որի շուրջ քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին: