Արա Աբրահամյան. Հայոց ցեղասպանության ժխտումը վաղուց արդեն դարձել է անարդարության խորհրդանիշ

Արա Աբրահամյան. Հայոց ցեղասպանության ժխտումը վաղուց արդեն դարձել է անարդարության խորհրդանիշ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը դիմել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժան Պիեռ Բյոլին: Ուղերձում Աբրահամյանը նշել է, որ աշխարհի տարբեր երկրների հայ համայնքները «խորը գոհունակությամբ ընկալեցին Ֆրանսիայի ԱԺ-ում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկման մասին լուրը»:

«Այդ արհավիրքը վերապրածներից շատերը հույսով և հավատով դիմեցին Ֆրանսիային, ինչպես դիմում են ավագ քրոջը, վստահ լինելով, որ կգտնեն ապաստան ու մխիթարանք»,-ասել է նա՝ հավելելով, որ Հայոց ցեղասպանությունը և նրա ժխտումը վաղուց արդեն դարձել են անարդարության խորհրդանիշ:

Դեկտեմբերի սկզբից Թուրքիայի իշխանությունները սպառնում են խզել հարաբերությունները Ֆրանսիայի հետ, եթե Ֆրանսիայի խորհրդարանն ընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որի շուրջ քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---