21 դեկտեմբերի 2011 - 17:54 AMT
Կարեն Գևորգյանը վարպետության դասեր կտա Սփյուռքի պարուսույցներին

Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության նախագահ, «Բերդ» պարային համույթի գլխավոր բալետմայստեր Կարեն Գևորգյանը վարպետության դասեր կանցկացնի Սփյուռքի` մասնավորապես ՌԴ-ում պարուսույցների հետ, ովքեր դասավանդում են հայկական ժողովրդական պարեր: Ինչպես հայտնում է miasin.ru-ն, վարպետության դասի նպատակն է կատարելագործել պարուսույցներին, նրանց գիտելիքները և հմտությունները:

Պարուսույցներին տրամադրվելու են դասագրքեր, երաժշտություն և հագուստների էսքիզներ: