21 դեկտեմբերի 2011 - 17:57 AMT
Լոնդոնի «Տոտենհեմը» հետաքրքրված է Յուրա Մովսիսյանի թեկնածությամբ

Լոնդոնի «Տոտենհեմը» հետաքրքրված է Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանի ծառայություններով: Ինչպես հաղորդում է lifesports.ru-ն, անգլիական ակումբի սկաուտները նկատել են ֆուտբոլիստին ԵԱ-2012 ընտրական փուլի Հայաստան-Մակեդոնիա խաղի ժամանակ, երբ Մովսիսյանը երեք գոլային փոխանցում է կատարել:

Ֆուտբոլիստի ներկայացուցիչը հաստատել է այդ տեղեկությունը: «Յուրան հիանալի խաղաշրջան անցկացրեց ինչպես հավաքանի, այնպես էլ ակումբի կազմում, ինչով մեծ հետաքրքրություն է առաջացրել շատ ակումբներում իր թեկնածության հանդեպ:

Ֆուտբոլիստի հանդեպ հետաքրքրություն են դրսևորում մի քանի անգլիական ակումբներ, ոչ միայն «Տոտենհեմը»: Սակայն, դեռ վաղ է այդ մասին խոսելը»,-խոստովանել է Դավիթ Աբրահամյանը:

Ավելի վաղ հայտնի դարձավ նաև, որ Մովսիսյանի թեկնածությամբ հետաքրքրվում է մոսկովյան ԲԿՄԱ-ն: