Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակն ուղղակի շոկի մեջ է Թուրքիայի արձագանքից

Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակն ուղղակի շոկի մեջ է Թուրքիայի արձագանքից

PanARMENIAN.Net - Ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագծի հեղինակ Վալերի Բոյերը հայտարարել է, որ նման արձագանք չէր սպասում Թուրքիայից: «Թուրք իշխանությունների արձագանքն ուղղակի շոկ է առաջացնում: Այս օրինագիծը տևական օրենսդրական գործընթացի գագաթնակետն է, որը սկսվեց 2001թ. Հայոց ցեղասպանության ճանաչմամբ»,-ասել է նա:

Բոյերը նշել է, որ Թուրքիայի սպառնալիքները կարող են միայն ամրապնդել խորհրդարանականների վճռականությունը, գրում է Le Point-ը:

Դեկտեմբերի սկզբից Թուրքիայի իշխանությունները սպառնում են խզել հարաբերությունները Ֆրանսիայի հետ, եթե Ֆրանսիայի խորհրդարանն ընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որի շուրջ քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---