Ռուսաստանի ԱԳՆ. Իրանի դեմ պատժամիջոցները փակուղի են տանում

Ռուսաստանի ԱԳՆ. Իրանի դեմ պատժամիջոցները փակուղի են տանում

PanARMENIAN.Net - Իրանի դեմ պատժամիջոցները փակուղի են տանում: Թեհրանը երբեք զիջումների չի գնա: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխղեկավար Սերգեյ Ռյաբկովը:

Ռուսաստանն ու ԱՄՆն, ասել է նա, «աճող մտահոգություն են զգում Իրանի միջուկային ծրագրի հանդեպ վստահության բացակայության պատճառով, վստահություն չկա, որ թաքուն ինչ-որ բան չի արվում և արծարծված հարցերը լուծում չեն ստանում»,-հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Մոսկվան կոչ է անում Իրանին ու ՄԱԳԱՏԷ-ին «համատեղ ջանքերով անել ավելին, ձերբազատվելու համար այդ հարցերից երկխոսության միջոցով»:

«Վաշինգտոնը գտնում է, որ Իրանի միջուկային ծրագրի հանդեպ վստահության վերականգնումը հնարավոր է միայն Իրանի հանդեպ ճնշման ուժգնացման միջոցով, ստիպելու համար նրան զիջումների գնալ»,-ասել է Ռյաբկովը: «Ճնշման ներքո Թեհրանը երբեք ոչ մի զիջման չի գնա: Պատժամիջոցները սպառնում են ապակայունացնել իրավիճակը, ինչը մեծ ռիսկեր է պարունակում, հարկավոր է առավելագույն ջանքերը գործադրել պայմանավորվելու համար»:

Հենց այդ պատճառով է Ռուսաստանը «առարկում պատժամիջոցների դեմ, պնդելով, որ բանակցությունները շարունակվեն,-ասել է Ռյաբկովը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---