22 դեկտեմբերի 2011 - 11:22 AMT
Բեռնար Ֆասիեն հրաժեշտ է տվել Էդվարդ Նալբանդյանին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեի հետ: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Բեռնար Ֆասեին երկարամյա ակտիվ միջնորդական գործունեության համար` բարձր գնահատելով Ֆրանսիայի դերակարատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:

2012թ. հունվարի 1-ից Ֆրանսիայից Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը կզբաղեցնի ֆրանսիական դիվանագետ, Ուկրաինայում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժակ Ֆորը: