22 դեկտեմբերի 2011 - 11:42 AMT
Գարնանային գյուղատնտեսական շրջանին Հայաստանը պատրաստվում է արդեն այսօր

Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 22-ի նիստում որոշում է կայացրել 1 մլրդ դրամ հատկացնել գյուղատնտեսության նախարարությանը: Ինչպես հաղորդել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, հատկացված միջոցների օգնությամբ ձեռք են բերվելու պարարտանյութեր, որոնք գյուղացուն են վաճառվելու 1կգ 120 դրամով, ընդ որում, պարկը կարժենա 6000 դրամ: Տվյալ խորհրդարանական որոշումն ուղղված է գյուղացիների արտադրանքի և եկամուտների բարելավմանը:

Այս առնչությամբ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ գյուղատնտեսության ոլորտում երկիրն արդեն ունի 14% աճ: «Գարնանային ցանքսին մենք պատրաստվում ենք արդեն այսօր: Կարևոր է, որ աճի այս տեմպերը մենք կարողանանք պահպանել նաև 2012թ»,-ընդգծել է նա: