Վալերի Բոյեր. Իշխանությունները, որոնք դիմում են սպառնալիքների, պետք է քննադատվեն

Վալերի Բոյեր. Իշխանությունները, որոնք դիմում են սպառնալիքների, պետք է քննադատվեն

PanARMENIAN.Net - «Կարծում եմ, որ իշխանությունները, որոնք դիմում են այնպիսի սպառնալիքների, ինչպիսին են Թուրքիայի սպառնալիքները, պետք է քննադատվեն»,-հայտարարել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացող օրինագծի հեղինակ Վալերի Բոյերը Ֆրանսիայի Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ:

Ընդ որում, Բոյերը նկատել է, որ Փարիզի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման ժամանակ Ֆրանսիայի և Թուրքիայի հարաբերություններում համանման իրավիճակ էր, սակայն դա չխանգարեց երկու երկրների միջև ապրանքափոխանակաման ծավալների մեծացմանը:

Բոյերը նաև հիշեցրել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի խոսքերը, ով կոչ էր արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը մինչև ընթացիկ տարվա ավարտը:

Վերջում պատգամավորը նշել է, որ չի խոսում «պատմական փաստի մասին: Այս օրինագիծը համարվում է Հայոց ցեղասպանության ճանաչման լրացում և ուղղված չէ որևէ երկրի դեմ»:

«Այս օրինագծի միջոցով հնարավոր կդառնա մեղմել Հայոց ցեղասպանությունից փրկվածների ցավը, ովքեր այժմ հանդիսանում են Ֆրանսիայի քաղաքացիներ»,-ամփոփել է նա:

Այսօր Ֆրանսիայի Ազգային ժողովը կքվեարկի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի շուրջ: Համաձայն օրինագծի Հայոց ցեղասպանության ժխտման դեպքում նախատեսվում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ եվրոյի չափով տուգանք:

Դեկտեմբերի 7 օրինագիծն ընդունվել է Ֆրանսիայի Ազգակին ժողովի Իրավական հարցերով կոմիտեի կողմից: Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է Փարիզի դեմ պատժամիջոցներ ընդունել: Թուրքիան նաև սպառնացել է, որ Փարիզից ետ կկանչի իր դեսպանին, եթե Ֆրանսիայի խորհրդարանը հաստատի օրինագիծը:

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութողլուն Ֆրանսիային սպառնացել է պատասխան միջոցներով, եթե ֆրանսիական Սենատը հաստատի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Դավութողլուն նաև նշել է, որ Թուրքիան խորհրդարանում քննարկման կդնի «Ֆրանսիայի կողմից 1945թ Ալժիրում իրականացրած ցեղասպանության» ընդունման օրինագիծը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---