Ֆրանսուա Ռոշբլուան. Միայն Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը կարող է թերթել 1915թ ողբալի էջը

Ֆրանսուա Ռոշբլուան. Միայն Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը կարող է թերթել 1915թ ողբալի էջը

PanARMENIAN.Net - Միայն Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը կարող է թերթել 1915թ ողբալի էջը: Այդ մասին Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկաման ժամանակ հայտարարել է Հայաստան-Ֆրանսիա միջխորհրդարանական խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը:

«Ես հասկանում եմ ֆրանսահայերի վիշտը: Պետք է խոստովանել, որ 1915թ երիտթուրքերը իրականացրել են հայերի ծրագրված սպանդ»,-հայտարարել է նա:

Ռոշբլուանի խոսքով, սպառնալիքները, որոնք հնչում են Թուրքիայի կողմից, անընդունելի են: «Պատմության խեղաթյուրումն ու մշակութային արժեքների ոչնչացումը մնում է անպատիժ: Ֆրանսիան, որպես ինքնիշխան պետություն, չի կարող չարձագանքել այդ գործողություններին»,-հավելել է Ռոշբլուանը:

Իր հերթին, ինչպես նշել է մեկ այլ պատգամավոր Ժան-Պոլ Լեկոկը, Ֆրանսիան պետք է կասեցնի մերժման քաղաքականությունը. «Այս հարցը չպետք է դառնա քաղաքական գործիք: Մենք վստահորեն խոսում ենք նաև Ֆրանսիայի կողմից իրականացված հանցագործությունների մասին»:

Այսօր Ֆրանսիայի Ազգային ժողովը կքվեարկի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի շուրջ: Համաձայն օրինագծի Հայոց ցեղասպանության ժխտման դեպքում նախատեսվում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ եվրոյի չափով տուգանք:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է Փարիզի դեմ պատժամիջոցներ ընդունել: Թուրքիան նաև սպառնացել է, որ Փարիզից ետ կկանչի իր դեսպանին, եթե Ֆրանսիայի խորհրդարանը հաստատի օրինագիծը:

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութողլուն Ֆրանսիային սպառնացել է պատասխան միջոցներով, եթե ֆրանսիական սենատը հաստատի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Դավութողլուն նաև նշել է, որ Թուրքիան խորհրդարանում քննարկման կդնի «Ֆրանսիայի կողմից 1945թ Ալժիրում իրականացրած ցեղասպանության» ընդունման օրինագիծը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---