Սթիվ Ջոբսին ետմահու կշնորհվի «Գրեմմի» մրցանակ

Սթիվ Ջոբսին ետմահու կշնորհվի «Գրեմմի» մրցանակ

PanARMENIAN.Net - Apple-ի համահիմնադիր Սթիվ Ջոբսին շնորհվելու է «Գրեմմի» մրցանակ՝ ստեղծելու համար այնպիսի արտադրանք և տեխնոլոգիաներ, որոնք փոխել են մարդկանց՝ երաժշտության, ֆիլմերի և գրքերի օգտագործման ձևը, ընկալումը։ Այս մասին գրում է CNET-ը։

«Նա ստեղծել է iPod երաժշտական նվագարկիչը և օնլայն iTunes խանութը։ Այս երկուսը հեղափոխեցին երաժշտության շուկան»,-նշել է Recording Academy ընկերությունը իր հայտարարությունում։

Սթիվ Ջոբսը երկար տարիներ գլխավորում էր Apple-ը։ 2011-ի հոկտեմբերի 5-ին նա մահացավ քաղցկեղից։

«Գրեմմի» մրցանակաբաշխությունը անցկացվելու է 2012-ի փետրվարի 12-ին։ «Գրեմմին» շնորհվում է բոլոր այն մարդկանց, ովքեր երաժշտության բնագավառում մեծ ներդրումներ են կատարել և դերակատարություն ունեցել։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---