Ֆրանսիացի պատգամավոր. Ցեղասպանության մասին օրինագիծն ընդունվում է հանուն մարդու իրավունքների պաշտպանության

Ֆրանսիացի պատգամավոր. Ցեղասպանության մասին օրինագիծն ընդունվում է հանուն մարդու իրավունքների պաշտպանության

PanARMENIAN.Net - Եթե օրենքը չի ենթադրում պատիժ, ապա այն նպաստում է երևույթի տարածմանը: Այս խոսքերով է իր ելույթը սկսել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ, արդյունաբերության նախկին նախարար Քրիստիան Էսթրոզին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկման ժամանակ:

Էսթրոզին վստահություն է հայտնել, որ 1915թ իրադարձությունները համարվում են Ցեղասպանություն և օրինագիծն ուղղված չէ Թուրքիայի դեմ, այն ընդունվում է հանուն մարդու իրավունքների պաշտպանության: «Այս օրինագծի միջոցով մենք թույլերին պաշտպանում ենք բռնակալներից»,-ասել է նա, հավելելով, որ չգիտի այն փաստաթղթերի գոյության մասին, որոնք ժխտում են ցեղասպանության փաստը:

Իր հերթին ԱԺ պատգամավոր Ռենե Ռուկեն հայտարարել է, որ այս օրը «կարող է դառնալ մարդու իրավունքների պաշտպանության օր, քանի որ այսօր մենք հավաքվել ենք հանուն հայերի նկատմամբ արդարության»:

«Մեր պարտքն է ավարտել Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ աշխատանքը: Սկսած 2001թ Ֆրասնսիայի խորհրդարանը ձգտում է հայ ազգին վերադարձնել այն, ինչ նրանից խլել են»,-ընդգծել է նա: Այսօր Ֆրանսիայի Ազգային ժողովը կքվեարկի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի շուրջ: Համաձայն օրինագծի Հայոց ցեղասպանության ժխտման դեպքում նախատեսվում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ եվրոյի չափով տուգանք:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է Փարիզի դեմ պատժամիջոցներ ընդունել: Թուրքիան նաև սպառնացել է, որ Փարիզից ետ կկանչի իր դեսպանին, եթե Ֆրանսիայի խորհրդարանը հաստատի օրինագիծը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---