Էրիկ Ռաուլ. Ֆրանսիայի իշխող կուսակցության մեծամասնությունը կողմ կքվեարկի ժխտումը քրեականացնող օրինագծին

Էրիկ Ռաուլ. Ֆրանսիայի իշխող կուսակցության մեծամասնությունը կողմ կքվեարկի ժխտումը քրեականացնող օրինագծին

PanARMENIAN.Net - «Կարծում եմ, որ մինչև այս օրը, ճանապարհը շատ երկար էր»,-Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումների ընթացքում հայտարարել է ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության անդամ, պատգամավոր Էրիկ Ռաուլը: Նրա խոսքով, ընդունելով այս օրինագիծը, Ֆրանսիան չի քննադատում որևէ պետության, այլ իր երկրում արգելում է ժխտողական քաղաքականությունը և պահանջում հարգել Ցեղասպանության զոհերի հետնորդների ցավը: Ընդ որում, նա աբսուրդային է համարել այն, որ այսօր ևս կան մարդիկ, ովքեր հերքում են ցեղասպանությունը: «Դա ինձ զարմացնում և ցավ է պատճառում»,-ասել է նա: Նրա խոսքով, Ցեղասպանության բարոյական ճանաչմանը պետք է միացվի նաև քրեականը: «Իշխող կուսակցության մեծամասնությունը կողմ կքվերակի հայկական օրինագծին»,-ասել է նա:

Այսօր Ֆրանսիայի Ազգային ժողովը կքվեարկի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի շուրջ: Համաձայն օրինագծի Հայոց ցեղասպանության ժխտման դեպքում նախատեսվում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ եվրոյի չափով տուգանք:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է Փարիզի դեմ պատժամիջոցներ ընդունել: Թուրքիան նաև սպառնացել է, որ Փարիզից ետ կկանչի իր դեսպանին, եթե Ֆրանսիայի խորհրդարանը հաստատի օրինագիծը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---