Ֆ.Բայրուն և Ժ.Բարդեն դեմ են քրեականացման օրինագծին, թեև Ցեղասպանությունը չեն ժխտում

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ Ֆրանսուա Բայրուն և Ժան Բարդեն դեմ են արտահայտվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: «Ես համաձայն եմ, որ Ցեղասպանություն է իրագործվել, սակայն, մենք արդեն ընդունել ենք այդ փաստը, այս օրինագծով մենք հետապնդում ենք նրանց, ով համարում է, որ այն չի եղել»,-ասել է Ֆրանսուա Բայրուն:

Իր հերթին Ժան Բարդեն նշել է, որ Ցեղասպանության հարցը ավելի շատ պատմական հարց է և չպետք է քննարկվի օրենսդիր մարմնում:

Այսօր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևը քննարկվում է Ֆրանսիայի Ազգային Ժողովում: Բանաձևը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրոյի չափով տուգանք: Այս կապակցությամբ Թուրքիան սպառնացել է հետ կանչել դեսպանին Փարիզից, եթե Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն տա այդ օրենքին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---