Ֆրանսիայի խորհրդարանականները քվեարկում են Ցեղասպանության վերաբերյալ օրինագծում փոփոխությունների համար

Ֆրանսիայի խորհրդարանականները քվեարկում են Ցեղասպանության վերաբերյալ օրինագծում փոփոխությունների համար

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի խորհրդարանականները քվեարկում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագծում փոփոխությունների համար: Հիմնականում բանավեճն ընթանում է այն կետերի շուրջ, որոնք քրեական հետապնդում են սահմանում Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտման համար: Արդյունքում, ձայների մեծամասնությամբ առաջին կետում փոփոխություններ չկատարվեցին:

Զգացական խոսքով հանդես եկավ պատգամավոր Հենրի Ջիբրաիլը, որը կոչ արեց ներկաներին հիշել հայ համայնքի ներկայացուցիչներին:

Քվեարկությունն ավարտված է: Խորհրդարանականները կքվեարկեն օրինագծի տեքստի վերաբերյալ:

Օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրոյի չափով տուգանք: Այս կապակցությամբ Թուրքիան սպառնացել է հետ կանչել դեսպանին Փարիզից, եթե Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն տա այդ օրենքին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---