24 նոյեմբերի 2003 - 23:33 AMT
ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՄԵԾ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ՉԻ ՍՊԱՍՈՒՄ «ՄԻՆՍԿՅԱՆ» ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ ՄՈՏԱԿԱ ԱՅՑԻՑ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջիկա այցը տարածաշրջան կկայանա դեկտեմբերի 58-ին: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է Հայաստանի արտգործախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, համանախագահները հիմնական գործունեությունը մոտ ապագայում ունենալու է երկու ուղղվածություն` վերահաստատել ուղիղ երկխոսությունը կողմերի միջեւ նախագահական եւ ավելի ցածր մակարդակով եւ պատրաստել նոր գաղափարներ լրացնելու գոյություն ունեցող առաջարկները` բանակցությունների համար փոխադարձաբար ընդունելի հիմքերի հասնելու նպատակով: Ընդսմին արտգործախարարը ընդգծել է, որ այդ այցից մեծ անակնկալներ չի սպասում: