ՎիվաՍել-ՄՏՍ-ը կվճարի 20 բուհերի 200 ուսանողների ուսման վարձը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը կվճարի 20 բուհերի 200 ուսանողների ուսման վարձը

PanARMENIAN.Net - Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր «Կրթական հիմնադրամ» ծրագրի շրջանակներում 50 ուսանողի շնորհեց ուսման վարձը վճարելու համար անհրաժեշտ գումարը։ «Կրթական հիմնադրամ» ծրագիրն իրականացվում է 2010-ից, որի շրջանակներում 150 ուսանողի ուսման վարձ է վճարել ՎիվաՍել-ՄՏՍ-ը։ Այս տարի ավելացան ևս 50 ուսանող։ Ծրագրում ընդգրկված են հատուկ կարիքներ ունեցող ծնողազուրկ, 5 և ավելի անդամներից բաղկացած սոցիալապես անապահով ընտանիքներում ապրող, հաշմանդամ ծնողներ ունեցող 1-ին և 2-րդ կուրսի ուսանողներ։

ՎիվաՍել-ՄՏՍ կապահովի այս 200 ուսանողների ուսման վարձերը մինչև ուսման ավարտը։

Այսօր կայացած միջոցառման ժամանակ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հայտնեց, որ գալիք տարի, եթե ՎիվաՍել-ՄՏՍի հնարավորությունները թույլ տան, ծրագրում ընդգրկված ուսանողների թիվը կավելանա։

Միջոցառման ընթացքում խաղարկվեց 15 նեթբուք և մեկ «ՄՏՍ կոնեկտ» մոդեմ՝ 6 ամսվա անվճար ինտերնետով ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---