Դավութօղլու. Բանաձևը Թուրքիայի և Ֆրանսիայի միջև շատ լուրջ հետևանքների պատճառ կդառնա

Դավութօղլու. Բանաձևը Թուրքիայի և Ֆրանսիայի միջև շատ լուրջ հետևանքների պատճառ կդառնա

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպպեն այսօր երկրի Ազգային Ժողովի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի կապակցությամբ զանգահարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմետ Դավութօղլուին: Ինչպես հաղորդում է vesti.az-ը, հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին, Դավութօղլուն ասել է, որ չի կարելի չարձագանքել այն հանգամանքին, երբ հանուն փոքր քաղաքական հաշվարկների զոհաբերվում է մեծ բարեկամությունը:

Չեխիայի Հանրապետության դեսպանատանը Չեխիայի առաջին նախագահ Վացլավ Գավելի մահվան կապակցությամվ թաղման արարողությունից հետո, պատասխանելով ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին, Դավութօղլուն ասել է, որ հեռախոսազրույցում ինքը Ժյուպպեին հաղորդել է, որ բանաձևը շատ լուրջ հետևանքների պատճառ կդառնա: «Եվ Թուրքիան չի պատրաստվում լռել»,- ասել է Դավութօղլուն:

Թուրքիան արդեն հետ է կանչել իր դեսպանին Փարիզից խորհրդատվությունների համար, ինչպես նաև պատժամիջոցներ ներմուծել Ֆրանսիայի հանդեպ` սառեցնելով հարաբերությունները մի շարք ոլորտներում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---