Իրաքի փոխվարչապետը մեղադրել է վարչապետին Բաղդադում տեդի ունեցած պայթյունների մեջ

PanARMENIAN.Net - Իրաքի փոխվարչապետ Տարիկ Հաշեմին Բաղդադում տեղի ունեցած պայթյունների համար մեղքը բարդել է երկրի վարչապետ Նուրի Մալիկիի վրա: Ըստ Հաշեմիի, որին ձերբակալություն է սպառնում ահաբեկչությանը մեղսակից լինելու մեջ, վարչապետ Մալիկին պետք է կենտրոնանար երկրի անվտանգության ապահովման վրա, ոչ թե «հայրենասեր քաղաքական գործիչների հետապնդումների»: «Պատասխանատվությունը դրա համար կրում է Մալիկին: Նա ազգային ճգնաժամ հրահրեց, որը դժվար է վերահսկել»,-հայտարարել է Հաշեմին:

Դեկտեմբերի 22-ին տեղի ունեցած հարձակման արդյունքում զոհվել է առնվազն 68 մարդ, շուրջ 200 վիրավորվել է: Վերլուծաբանները խոսում են սունիների և շիաների միջև կրոնական դիմակայության վերսկսման մասին Իրաքում: Մալիկին շիա է, նրանք կազմում են բնակչության մեծամասնությունը, այն դեպքում, երբ Հաշեմին սունի է:

Երկի ՆԳՆ-ն Հաշեմիին ձերբակալելու թույլտվություն է տվել Իրաքից ամերիկյան զորքերի վերջին ստորաբաժանումների դուրսբերումից հետո: Նրան մեղադրում են ահաբեկչական գործողությունների կազմակերպման մեջ: Ինքը ժխտում է իր մեղքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---