23 դեկտեմբերի 2011 - 13:44 AMT
Ռիչարդ Կիրակոսյան. Հայաստանը գերագնահատում է Ռուսաստանի արժեքն իր համար

Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից միակն է, որը կարող է փոխել ղարաբաղյան խնդրի վերաբերյալ իր դիրքորոշումը, գտնում է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Նա նշել է, որ վերջին տարիներին Ռուսաստանը բարելավում է հարաբերություններն Ադրբեջանի հետ, ինչպես նաև առաջատարի դեր է ստանձնում բանակցային գործընթացում: «Ռուսաստանը շատ ուժեղ է Հայաստանում, Հայաստանը շատ քիչ լծակներ ունի Ռուսաստանի վրա ազդելու համար, եթե նրա դիրքորոշումը փոխվի և այլևս հայամետ չլինի»,-մտավախություն է հայտնել փորձագետը:

Կիրակոսյանը նաև քննադատել է Հայաստանի դիրքորոշումը հայ-ռուսական հարաբերություններում: «Հայաստանը թերագնահատում է իր արժեքը Ռուսաստանի համար և գերագնահատում է Ռուսաստանի արժեքն իր համար»,-ասել է նա: