ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 25-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռախմոնովը: Ըստ այցի ժամանակացույցի, կկայանա երկու երկրների նախագահների առանձնազրույցը, որից հետո տեղի կունենա պատվիրակությունների հանդիպումը ընդլայնված կազմով: Նախատեսվում է նաեւ մի շարք երկկողմ փաստաթղթերի ստորագրում: Տաջիկստանի նախագահը հանդիպումներ կունենա նաեւ Հայաստանի խորհրդարանի խոսնակի, վարչապետի եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ: Այցի ընթացքում Էմոմալի Ռախմոնովը կայցելի Մեծ եղեռնի հուշահամալիր:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---