Ադրբեջանը հայտ է նարկայացրել 2020թ ամառային Օլիմպիական խաղերի անցկացման համար

PanARMENIAN.Net - «Միասին մենք կկարողանանք»: Սա է Բաքվի` 2020թ ամառային Օլիմպիական խաղերի անցկացման հայտի կարգախոսը: Ադրբեջանի օլիմպիական կոմիտեի ղեկավարությունը կարծում է, որ մայրաքաղաը լավ հնարավորություն ունի ընդունելու մոլորակի գլախավոր մրցումները;

Բաքուն արդեն ներկայացրել էր 2016թ խաղերի անցկացման հայտը, սակայն զիջեց բրազիլական Ռիո դե Ժանեյրոյին, հաղորդում է podrobnosti.ua-ն: Հաջորդ տարի Բաքուն կբացի Օլիմպիական մարզադաշտը:

2020թ Օլիմպիադան ընդունող քաղաքի ընտրությունները կկայանան 2013թ սեպտեմբերի 7 Բուենոս Այրեսում: Օլիմպիադայի անցկացմանը հավակնում են նաև Դոհան, Մադրիդը, Հռոմը, Տոկիոն և Ստամբուլը:

2020թ խաղերին հավակնող 6 քաղաքներից Օլիմպիադան նախկինուն հյուրընկալել են միայն Հռոմը` 1960թ և Տոկիոն` 1964թ: Ւտալիան և Ճապոնիան 2 անգամ հյուրընկալել են նաւ ձմեռային Օլիմպիական խաղերը: Իտալիայում դրանք կայացել են 1956թ Կորտինա-դԱմպեցցոյում, իսկ 2006թ` Թուրինում, իսկ Ճապոնիայում` 1972թ Սապպորոյում և 1998թ` Նագանոյում:

Իսպանիան մեկ անգամ է ընդունել ամառային Օլիպիադան 1992թ-ին Բարսելոնայում, իսկ Ադրբեջանը, Քաթարը և Թուրքիան Օլիմպիական խաղեր չեն անցկացրել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---