Արման Մելիքյան. Ռուսաստանը չի բացառում Ղարաբաղի հարցի լուծումն ի նպաստ ադրբեջանցիների

Արման Մելիքյան. Ռուսաստանը չի բացառում Ղարաբաղի հարցի լուծումն ի նպաստ ադրբեջանցիների

PanARMENIAN.Net - Ռուսաստանը չի բացառում ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ի նպաստ ադրբեջանցիների, ինչը թույլ կտա վերականգնել հարաբերությունները երկու երկրների միջև, սակայն արդյունքում ՌԴ-ն ընդմիշտ կկորցնի Հայաստանը: Երևանում կայացած մամլո ասուլիսում նման կարծքի է հայտնել Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը: Ինչպես նշել է Մելիքյանը, Ռուսաստանը վերջերս կորցնում է դիրքերը ավանդաբար ռուսամետ երկրներում, օրինակ, Սիրիայում ու Լիբիայում: «ՌԴ դիրքերը սպառալիքի տակ են: Արևմուտքի քննադատությունը, որ հաջորդեց Պետդումայի ընտրություններին, վկայում է այն մասին, որ Արևմուտքը չի ընկալում Ռուսաստանին որպես հավասար գործընկեր»,-նշել է Մելիքյանը: Վերջում նա հավելել է, որ Հարավային Կովկասում ազդեցությունը պահպանելու համար Ռուսաստանը չպետք է սխալ քայլեր անի, այլ պետք է առավել կշռադատված քաղաքականություն վարի:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---