Էդուարդ Շարմազանովը մասնակցել է Վացլավ Հավելի հուղարկավորությանը

Էդուարդ Շարմազանովը մասնակցել  է  Վացլավ Հավելի հուղարկավորությանը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, որպես Հայաստանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչ, Պրահայում մասնակցել է Չեխիայի Հանրապետության նախկին նախագահ Վացլավ Հավելի հուղարկավորության արարողությանը, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը

Նշենք, որ հուղարկավորության արարողությանը չեն մասնակցել Թուրքիայի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները: Հավելը ծնվել է 1936 թվականի հոկտեմբերի 5-ին Պրահայում: Նա իր ճանապարհը սկսել է 1955 թվականին` որպես դրամատուրգ: Նրան ճանաչում բերեց այն փաստը, որ 1960-ականներին Չեխոսլովակիայի իշխանություններն արգելեցին նրա գրվածքներից մի քանիսը: 1989-ին Հավելը ղեկավարել է «Քաղաքացիական ֆորում» կազմակերպությունը: Նույն թվականի դեկտեմբերին Հավելն ընտրվել է երկրի նախագահ, իսկ 1993-ին` Չեխիայի առաջին նախագահ: Նա պաշտոնավարել է մինչեւ 2003-ը:

Վացլավ Հավելը վախճանվել է 2011թ. դեկտեմբերի 18-ին ծանր և երկարատև հիվանդությունից հետո 75 տարեկան հասակում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---