«Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա դուդուկի համերգ

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա դուդուկի համերգ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 24-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունենալու դուդուկահար «Նարեկացի» ժողնվագարանների համույթի մենկատար և ԵՊԿ-ի ուսանող, (դասախոս` Գևորգ Դաբաղյան) Արսեն Պետրոսյանի մենահամերգը:

Պետրոսյանին նվագակցելու են Ստյոպա Սարգսյանը (դհոլ), Նարեկ Մնացականյանը (դամ) և «Նարեկացի» ժողնվագարանների համույթը (գեղարվեստական ղեկավար`Հովիկ Սահակյան): Համերգի ժամանակ հնչելու են ժողովրդական, աշուղական, պարային մեղեդիներ ևԿոմիտասի ստեղծագործությունները:

Միջոցառումը անցկացվելու է ի պաշտպանություն միության հիմնադիր Նարեգ Հարթունյանի:

2011թ. դեկտեմբերի 9-ին Նարեգ Կարապետի Հարթունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-205 հոդվածի 2-րդ մասով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերի հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելը) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները խոշոր չափերով օրինականացնելը, փողերի լվացումը): Նույն օրը ազատազրկվել էր 2 ամսով, սակայն մտավորականների և հանրության կողմից բարձրացրած մեծ աղմուկի շնորհիվ դատավորը փոխում է իր որոշումը և մի քանի օրից Հարթունյանն ազատ է արձակվում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---