Մալաթիա-Սեբաստիա համայնքի սանմաքրման ձեռնարկության տնօրենն ազատվել է աշխատանքից

Մալաթիա-Սեբաստիա համայնքի սանմաքրման ձեռնարկության տնօրենն  ազատվել  է աշխատանքից

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այսօր հրավիրած աշխատանքային խորհրդակցության ընթացքում, իր գոհունակությունը հայտնելով վարչական շրջանների ղեկավարներին և համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներին մայրաքաղաքում տեղացած ձյան մաքրման և ճանապարհների անցանելիության ապահովման աշխատանքների հետ կապված, միաժամանակ հանձնարարել է սանմաքրման և կանաչապատման ձեռնարկությունների հետ համատեղ մինչև օրվա վերջ կազմակերպել մայթերի ու կանգառների, երկրորդական փողոցների, բակային տարածքների, աստիճանավանդակների ձյան մաքրման աշխատանքները, ինչպես նաև շուրջօրյա աշխատանքային գրաֆիկ սահմանել և պատրաստ լինել առաջիկայում սպասվող հնարավոր տեղումների հետևանքներն արագ վերացնելու համար:

Քաղաքապետարանից հայտնում են, որ հատկանշելով օպերատիվ շտաբի կողմից ողջ գիշերվա ընթացքում իրականացրած աշխատանքը, որին քաղաքապետն անձամբ է հետևել, նշվել է, որ մասնակի թերացումներ են նկատվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Վիճակը շատ արագ շտկվել է, սակայն արդյունքում սանմաքրման ձեռնարկության տնօրենն ազատվել է աշխատանքից:

«Տեղումների ժամանակ քսանչորս ժամ շարունակ ոչ միայն պետք է հետևենք աշխատանքների օպերատիվ կազմակերպմանը, այլև կանգնենք սանմաքրման աշխատակիցների կողքին: Աղ ու ավազը խնայել պետք չէ: Ճանապարհները պետք է լինեն անցանելի, բնակիչը ձյան մաքրման հետ կապված դժգոհություն չպետք է ունենա», -ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ ռեսուրսները բավարար են աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար, թերացումների դեպքում պատասխանատուները կպատժվեն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---