Սերգեյ Սարկիսովի նվիրաբերած 3 մլն դոլարով Ստեփանակերտում դպրոց կվերակառուցվի

PanARMENIAN.Net - Արցախի գյուղատնտեսության, կրթության և զբոսաշրջության ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման համար Մոսկվայում կազմակերպված բարեգործական ճաշկերույթի ընթացքում հայ գործարարները հանգանակեցին ավելի քան 18 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում Սերգեյ Սարկիսովի հանգանակությունը կազմեց 3 միլիոն ԱՄՆ դոլար: Սերգեյ Սարկիսովի կատարած հանգանակությունն ամբողջովին կուղղվի Ստեփանակերտում հանրակրթական դպրոցի ամբողջական վերակառուցմանը:

Դեկտեմբերի 22-ին Մոսկվայի «Ռենեսանս Մոնարխ» հյուրանոցում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվել էր բարեգործական ճաշկերույթ, որին ներկա են գտնվել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ.Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, «ՌԵՍՈ Խմբի» խորհրդի նախագահ Սերգեյ Սարկիսովը և շուրջ 70 հայազգի այլ գործարարներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---