Սիսիանի հեռախոսացանցի թվայնացումը գրեթե ավարտված է

Սիսիանի հեռախոսացանցի թվայնացումը գրեթե ավարտված է

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել»-ը մինչև տարեվերջ կավարտի Սիսիան քաղաքի հեռախոսային ցանցի և ավտոմատ հեռախոսակայանների թվայնացման աշխատանքները: Աշխատանքները ներառում են քաղաքային ցանցի կապիտալ նորոգումը և վերակառուցումը, ինչպես նաև քաղաքային հեռախոսակապի բոլոր հաճախորդների վերամիացումը նոր թվային գծերին: Սիսիան քաղաքի «ԱրմենՏել» ընկերության քաղաքային ցանցի հեռախոսահամարները կդառնան հնգանիշ` գործող քառանիշ համարների առջև կավելանա «2» թիվը: Սիսիան քաղաքի կոդը կդառնա եռանիշ (283), նախկին քառանիշի (2830) փոխարեն:

«2012-ին «ԱրմենՏել»-ը կշարունակի առաջնորդվել ենթակառուցվածքների արդիականացման և զարգացման ռազմավարությամբ: Հայաստանի միասնական օպերատորի բազմամիլիոնանոց ներդրումներն ուղղված են ձայնային ծառայությունների որակը բարելավելուն և ինտերնետը հասանելի դարձնելուն ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև բոլոր բնակավայրերում», - նշել է «ԱրմենՏել» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Թվային կայաններին արդեն իսկ միացված է «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված կապի բաժանորդների 83%-ը ամբողջ Հայաստանում, իսկ բաժանորդային ցանցի մալուխների ընդհանուր երկարությունը գերազանցում է 13000 կմ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---