Տիգրան Սարգսյանը կարևորել է Հայաստանում խնամատար ընտանիքի համակարգի ներդրումը

Տիգրան Սարգսյանը կարևորել է Հայաստանում խնամատար ընտանիքի համակարգի ներդրումը

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գրասենյակի մշտական ներկայացուցիչ Մանյա Հենրիյեթ Ահրենսին: Կառավարության ղեկավարը շնորհավորել է տիկին Ահրենսին՝ այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

«Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում UNICEF հետ համագործակցությունը և վերջինիս գործունեությունը՝ ուղղված մեր երկրում երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց առողջության ու կյանքի պայմանների բարելավման խնդիրների լուծմանը»- ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետը նշել է, որ կառավարությունը պատրաստ է քննարկել երկկողմ հետագա համագործակցությանն ուղղված ծրագրերին առնչվող հարցեր:

Կառավարությունից հայտնում են, որ Մանյա Հենրիյեթ Ահրենսն ասել է՝ ՀՀ-ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գրասենյակը կշարունակի աշխատանքները մեր երկրի հետ համագործակցության ամրապնդման և հիմնադրամի առաքելության և նպատակների իրականացման համար:

Տիգրան Սարգսյանը կարևորել է հատկապես մեր երկրում խնամատար ընտանիքի համակարգի ներդրումը՝ նշելով, որ երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրները գտնվում են նաև կառավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---