Նիկոլյա Սարկոզին խնդրում է Թուրքիային հարգել մյուսների համոզմունքները

Նիկոլյա Սարկոզին խնդրում է Թուրքիային հարգել մյուսների համոզմունքները

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին դիմել է Թուրքիային՝ խնդրելով հարգել մյուսների համոզմունքները, նույնիսկ եթե նրանք համամիտ չեն դրանց: Ֆրանսիայի նախագահը նման հայտարարություն է արել այսօր Պրահայում, որտեղ մասնակցում է Չեխիայի առաջին նախագահ Վացլավ Հավելի հուղարկավորությանը:

«Ես հարգում եմ մեր թուրք բարեկամների համոզմունքները, դա մեծ երկիր է, մեծ քաղաքակրթություն, սակայն նրանք էլ պետք է հարգեն մեր հայացքները»,-ասել է Ֆրանսիայի նախագահը: Սարկոզիի այս հայտարարությունը պատասխան էր պաշտոնական Անկարայի բացասական արձագանքին դեկտմբերի 22-ին Ֆրանսիայի ԱԺ-ում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը, հայտնում է Euronews-ը:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էդողանը մեղադրել է Ֆրանսիայի նախագահին թուրքերի և մահմեդականների հանդեպ ատելություն բորբոքելու մեջ՝ նախընտրական շրջանում ընտրողների քվեները ստանալու համար: Նա սպառնացել է Ֆրանսիային XX կեսին Ալժիրում տեղի ունեցած իրադարձությունները գնահատել որպես ցեղասպանություն:

Փարիզում Թուրքիայի դեսպանն այսօր ընտանիքի հետ վերադարձել է Թուրքիա: Նա ետ է կանչվել անորոշ ժամանակով: Մինչ այդ Թուրքիան մտադրություն էր հայտնել Ֆրանսիայի հետ կապերը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ քաղաքական, ռազմական ու տնտեսական ոլորտներում:

Դեկտեմբերի 22-ին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունվեց Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրոյի չափով տուգանք:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---