Կրկնակի ահաբեկչություն է տեղի ունեցել Դամասկոսում՝ 30 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում երկու մահապարտ ահաբեկիչներ ավտոմեքենաներ են պայթեցրել տեղական հատուկ ծառայությունների կենտրոնակայանների հարևանությամբ: Ինչպես հայտնել է «Ռոյթերսը», հղում անելով Լիբանանի հեռուստատեսությանը, ահաբեկչության արդյունքում մոտ 30 մարդ է զոհվել, ևս 35 վիրավորվել է: Նշվում է, որ զոհերի թվում կան նաև խաղաղ բնակիչներ և զինվորականներ:

Սիրիական ընդդիմությունը վստահ է, որ երկու հարձակումները հրահրված էին կառավարական զորքերի կողմից՝ ցույց տալու համար ԱՊԼ դիտորդներին, որ Դամասկսում գրոհայիններ են գործում Իշխանությունները պնդում են, որ պայթյունների ետևում «Ալ Քաեդայի» գրոհայիններն են կանգնած:

Սիրիայում վերջին ամիսների ընթացքում չեն դադարում հակակառավարական բողոքները, որոնք սկսվել են մարտ ամսին: ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի քանակը հասել է 3,5 հազարի: Սիրիական իշխանությունները խոսում են երկու կողմերի ավելի քան 1,5 հազար զոհերի մասին, այդ թվում` իրավապահ մարմինների աշխատակիցների ավելի քան 1,1 հազար զոհերի մասին: Սիրիական ընդդիմության ներկայացուցիչների մեծ մասը և Արևմուտքի մի շարք երկրներ պահանջում են նախագահ Բաշար Ասադի հրաժարականը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---