Սերժ Սարգսյանը Մահմուդ Ահմադինեժադի հետ քննարկել է Ղարաբաղի հարցը

Սերժ Սարգսյանը Մահմուդ Ահմադինեժադի հետ քննարկել է Ղարաբաղի հարցը

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը վերջինիս երևանյան այցի արդյունքներով ընդունել են համատեղ հայտարարություն, որում անդրադարձել են նաև Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին:

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահներն անհրաժեշտ համարեցին տարածաշրջանում հարատև խաղաղության, կայունության և անվտանգության հաստատումն ու ամրապնդումը` կարևորելով տարածաշրջանային բազմակողմ համագործակցության խորացումն ու առկա հակամարտությունների կարգավորմանն ուղղված ջանքերի գործադրումը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորմանը` երկու պետությունների նախագահներն ընդգծեցին խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և սկզբունքների վրա հիմնվելով այն հանգուցալուծելու անհրաժեշտությունը:

Երկու պետությունների նախագահները, շեշտելով տարածաշրջանային և միջազգային կարևոր խնդիրների շուրջ համատեղ խորհրդակցությունները շարունակելու անհրաժեշտությունը, կարևորեցին համաշխարհային խաղաղության և անվտանգության ամրապնդումը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---