23 դեկտեմբերի 2011 - 17:00 AMT
«ՍԹԱՐ» առևտրային ցանցը հայտարարում է ամանորյա նվերների մեծ խաղարկություն

Դեկտեմբերի 24-ին` ժամը 16:00-ին, ՍԹԱՐ առևտրային ցանցն իր հաճախորդներին մատուցում է խոստացված անակնկալը` նվերների մեծ խաղարկություն, որը տեղի կունենա Մաշտոցի պողոտա 15/185 հասցեում (նախկին Ֆրեշ խանութին հարակից այգում), ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Միջոցառումը բաց է բոլոր ցանկացողների համար, իսկ խաղարկությանը կմասնակցեն ՍԹԱՐ-ի բոլոր այն հաճախորդները, որոնք դեկտեմբերի 1-ից 20–ն ընկած ժամանակահատվածում ձեռք են բերել ՍԹԱՐ ՆվերՔարտ: Ըստ խաղարկության պայմանների` ՆվերՔարտատերերը պետք է ներկայանան ՆվերՔարտի կուպոնով և տեղում մասնակցեն վիճակահանությանը:

Խաղարկությունը կընթանա 4 փուլով, որի ժամանակ վիճակահանության սկզբունքով յուրաքանչյուր փուլում կխաղարկվեն բազմաթիվ նվերներ. 100 եռամսյակային բաժանորդագրություն IQ ամսագրից, 100 արծաթյա յուրօրինակ զարդեր Ara Silver- ից, 5 տոնական ընթրիքի հրավեր 2 անձի համար Նոյան Տուն ռեստորանից, իսկ վերջին փուլում բազմաթիվ արժեքավոր նվերներ միջոցառման գլխավոր հովանավոր Ջաաան գազավորված ըմպելիքներից` կենցաղային տեխնիկա, խոհանոցային պարագաներ, էլէկտրոնիկա և այլն:

Նվերների խաղարկությունից բացի մասնակիցներին սպասվում է հետաքրքիր շոու ծրագիր, որը կուղեկցվի հաճելի երաժշտությամբ, կլինեն պարային համարներ, ինչպես նաև հյուրասիրություն: Մասնակիցները հնարավորություն կունենան նաև համտեսելու նոր, գազավորված ըմպելիքներ` Ջաաան Կոլա, կիտրոն և նարինջ:

Հիշեցնենք, որ «ՆվերՔարտ Ձեր սիրելիներին» նախագիծը ՍԹԱՐ առևտրային ցանցի ամանորյա 2 մեծ ծրագրերից մեկն էր: Գնելով ՍԹԱՐ «ՆվերՔարտ հարազատներին»` հաճախորդը հաճելին էր մատուցում ոչ միայն իր սիրելիներին, այլև` հնարավորություն էր ստանում մասնակցել նվերների մեծ խաղարկությանը:

Նշենք, որ «Ջաաան» գազավորված ըմպելիքն Արզնի Գրուպ ընկերության նոր ըմպելիքն է, որն արտադրվում է Արզնի հանքային ջրերի գործարանում: Նոր ըմպելիքը շուկա է մտել ս.թ. դեկտեմբեր ամսին և գազավորված ըմպելիքի սիրահարներին ներկայանում է 3 համային տեսակով` կոլա, կիտրոն և նարինջ: Ջաաան գազավորված ըմպելիքները նախատեսված են բոլորի համար, ովքեր սիրում են կյանքը, ռիթմը, երաժշտությունը և չեն վախենում համային յուրահատուկ համադրումներից: