The Guardian. Պայթյունները Դամասկոսում ուղղված էին ռուսական հետախուզության դեմ23 դեկտեմբերի 2011 - 20:38 AMT PanARMENIAN.Net - Պայթյունները Դամասկոսում ուղղված էին ռուսական հետախուզության դեմ, հաղորդում է The Guardian թերթն իր կայքում` հղում կատարելով սիրիական հեռուստատեսությանը: Ուրբաթ օրը Դամասկոս քաղաքում երկու պայթյուն է տեղի ունեցել, որոնց արդյունքում զոհվել է 30 հոգի և տուժել են 55-ը: Պայթյուններից հետո քաղաքում ինքնաձիգից հրաձգության ձայներ են լսվել, որոնք շուտով լռել են: Սիրիայում վերջին 9 ամսվա ընթացքում չեն դադարում հակակառավարական բողոքները, որոնք սկսվել են մարտ ամսին: Սիրիական ընդդիմության ներկայացուցիչների մեծ մասը և Արևմուտքի մի շարք երկրներ պահանջում են նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: Իշխանությունները մի շարք զիջումների են գնացել, սակայն ընդդիմության ղեկավարները նախկինի պես հրաժարվում են ընդառաջ գնալ իշխանությանը և խաղաղ երկխոսություն հաստատել: Նոյեմբերի 12-ին Արաբական պետությունների լիգայի անդամ երկրների ԱԳ նախարարները Դամասկոսի կողմից սիրիական ճգնաժամի կարգավորման արաբական ծրագրի դրույթները խախտելու պատճառով դադարեցրել են Սիրիայի անդամակցությունը համաարաբական կազմակերպությանը և տնտեսական ու քաղաքական պատժամիջոցներ ներմուծել պետության հանդեպ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը Կիրանցում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 2 զինծառայող տեսաուղերձում ասում է, որ գնացել են Կիրանց պահի ազդեցության տակ և զղջում են կատարվածի համար Թաթոյան․ Հոգևորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից Բագրատ Սրբազանն ասել է, որ սա ստի և ճշմարտության պայքար է, և ճշմարտությունը պետք է հաղթի |