Իրաքում նավթի արդյունահանումը հասել է 20 տարվա ընթացքում առավելագույն ցուցանիշին

Իրաքում նավթի արդյունահանումը հասել է 20 տարվա ընթացքում առավելագույն ցուցանիշին

PanARMENIAN.Net - Իրաքում նավթի արդյունահանումը հասել է օրական 3 մլն բարրելի, ինչը ռեկորդային ցուցանիշ է վերջին 20 տարվա ընթացքում, հաղորդում է Bloomberg գործակալությունը:

Հաջորդ տարվա վերջին արտադրության ծավալները կավելանան մինչև օրական 3,4 մլն բարրել, հայտնել է Իրաքի փոխվարչապետ Հուսեյն ալ-Շահրիսթանին:

Նրա խոսքով` արտահանումը նույնպես կավելանա` ներկայիս օրական 2,2 մլն բարրելից հասնելով 2,6 մլն:

Իրաքի համար ներկայումս հիմնական խնդիրը նավթի չարտոնագրված արդյունահանումն ու արտահանումն է Քրդստանի հանքավայրերից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---