Շվեյցարիան սառեցրել է Սիրիայի նախագահի հաշիվները

Շվեյցարիան սառեցրել է Սիրիայի նախագահի հաշիվները

PanARMENIAN.Net - Շվեյցարիայի իշխանությունները սառեցրել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և բարձրաստիճան սիրիացի պաշտոնյաների` 53 մլն դոլարի բանկային հաշիվները, հաղորդել է կառավարության մամլո քարտուղարը:

Ընդհանուր առմամբ սառեցվել են 12 ընկերությունների և 54 ֆիզիկական անձանց` ներառյալ Սիրիայի նախագահի, գլխավոր հրամանատար Մահեր Ասադի, ինչպես նաև երկրի ներքին գործերի նախարար Մուհամմեդ Իբրահիմ աշ-Շաարի ակտիվները, գրում է gazeta.ru-ն:

Մայիսին Շվեյցարիայի իշխանությունները նոր պատժամիջոցներ ներմուծեցին Սիրիայի հանդեպ, որպեսզի ուժեղացնեն ճնշումը սիրիական ղեկավարության վրա, որը մի քանի ամիս շարունակ չի կարողանում կարգավորել հակամարտությունը երկրում:

Սիրիայում վերջին 9 ամսվա ընթացքում չեն դադարում հակակառավարական բողոքները, որոնք սկսվել են մարտ ամսին:

Սիրիական ընդդիմության ներկայացուցիչների մեծ մասը և Արևմուտքի մի շարք երկրներ պահանջում են նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: Այդ պահանջն օժանդակում են ԱՄՆ-ը և ԵՄ երկրները, որոնք մի շարք տնտեսական պատժամիջոցներ են ներմուծել Դամասկոսի հանդեպ: ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի քանակը հասել է 5 հազարի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---