ԻԻՀ նախագահն անհրաժեշտ է համարում երկու երկրների միջխորհրդարանական կապերի ակտիվացումը23 դեկտեմբերի 2011 - 21:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն այսօր Ազգային ժողովում հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի և նրա գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով ԻԻՀ նախագահի և նրա ղեկավարած պատվիրակությանը` ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը նշել է, որ Հայաստանի անկախության 20 տարիների ընթացքում Իրանի հետ բարեկամական հարաբերությունները մշտապես զարգացել են: Երկու երկրների միջև իրագործվել են մի շարք արդյունավետ ծրագրեր: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով` ակնկալվում է, որ նախատեսվող ծրագրերը նույնպես հաջողությամբ կիրագործվեն: Տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման տեսանկյունից կարևորվել է էներգետիկայի և տրանսպորտի բնագավառներում նախագծերի իրականացումը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ԻԻՀ նախագահը նույնպես կարևորել է Հայաստանի և Իրանի միջև առկա հարաբերություններն ու համագործակցությունը` համոզմունք հայտնելով, որ ՀՀ ԱԺ նախագահն ու պատգամավորները կաջակցեն նախատեսված ծրագրերի իրականացմանը: ԻԻՀ նախագահն անհրաժեշտ է համարել միջխորհրդարանական կապերի ակտիվացումը: Երկուստեք կարևորվել է համագործակցությունը միջազգային կառույցներում: Հանդիպման վերջում Իրանի նախագահը գրառում է կատարել ԱԺ պատվավոր հյուրերի գրքում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու Փաշինյան․ 2018–ին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետևանքների մասին «Ու մենք բարեհաջող կանցնենք այդ ճանապարհը»,–ասել է նա ՊՆ․ ԶՈւ-ին քաղգործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատական կստանան ՊՆ–ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ |